Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Անորոշ ու վտանգավոր հայտարարություն՝ Մինսկի խմբից. «168 ժամ»

10:15, շաբաթ, 22 հունիսի, 2019 թ.
Անորոշ ու վտանգավոր հայտարարություն՝ Մինսկի խմբից. «168 ժամ»

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որը կարելի է համարել վերջին ամիսների, իսկ գուցե վերջին մեկ տարվա կտրվածքով ամենաանհաջող հայտարարությունը։

Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի էր ունենում սահմանային լարվածության աճի պայմաններում, և կարելի էր ակնկալել, որ համանախագահները գոնե որևէ կերպ զսպող ձևակերպումներով կանդրադառնան հայ զինծառայողների սպանությանը։ Մինչդեռ երեկ տարածած հաղորդագրության մեջ համանախագահներն ընդամենն «ափսոսանք են հայտնում» զոհերի առնչությամբ և կողմերին զսպվածության կոչ են անում։ Ընդամենը։

Առանց որևէ հասցեականության ու կոնկրետության։ Համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն հիշատակում նաև նախկին որևէ համաձայնություն, այդ թվում և առաջին հերթին՝ այն համաձայնությունները, որոնց համաձայն՝ կողմերը պարտավորվում են սահմանային մշտադիտարկման հնարավորություն ստեղծել և ավելացնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական խմբի անդամների թիվը։ Համանախագահներն ընդհանրապես որևէ փաստաթղթի հղում չեն կատարում։

Եվ դա որքան ցավալի, նույնքան էլ օրինաչափ է ու տեղավորվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արցախյան մարտավարության տրամաբանության մեջ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

9517 | 0
Facebook