Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ տուժել են ավելի քան 30 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

20:30, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Թբիլիսիում հանրահավաքի ժամանակ տուժել են ավելի քան 30 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ

Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում վիրավորվել են վրացական տարբեր ԶԼՄ-ների 31 աշխատակիցներ, որտեղ հատուկջոկատայինները օգտագործել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: Այս մասին ասվում է Վրաստանի Էթիկայի լրագրողական Խարտիայի հայտարարության մեջ:

Грузия Online-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը լայնածավալ հակակառավարական հանրահավաքի ժամանակ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ էր օգտագործել՝ փորձելով խոչընդոտել ցուցարարների մուտքը խորհրդարան: Կեսգիշերին Ռուստավելի պողոտայում հատուկջոկատայինների սկսել են ցրել ցուցարարներին, գործի են դրվել ջրցանները:

Նշվում է, որ հանրահավաքին 240 մարդ է տուժել, այդ թվում՝ 80 ոստիկան:

Ըստ կանոնադրության, բոլոր տուժած լրագրողները վիրավորվել են ռետինե փամփուշտներից: Օրինակ, Civil.ge-ի լուսանկարիչ Գուրամա Մուրադովի ուղղությամբ արձակվել է 11 ռետինե փամփուշտ, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրող Թամար Բագաշվիլիի ուսն է կոտրվել և անհրաժեշտ է վիրահատություն: «Ռուսթավի 2» անվտանգության ծառայության անդամ Գեորգի Սուլաշվիլին կորցրել է աչքը, կոտրվել է ծնոտը․ նրան նույնպես վիրահատական միջամտություն է անհրաժեշտ։

4455 | 0
Facebook