Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խոշոր ավտովթար Հնդկաստանում․ 43 զոհերի մեծ մասը դպրոցահասակ երեխաներ են

14:45, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Խոշոր ավտովթար Հնդկաստանում․ 43 զոհերի մեծ մասը դպրոցահասակ երեխաներ են

Հնդկաստանի հյուսիսում՝ Հիմաչալ-Պրադեշ նահանգում ՃՏՊ-ի հետևանքով 43 մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։

Աղբյուրի տվյալներով՝ ևս 30-ն էլ վթարի հետևանքով տուժել են։

Նշվում է, որ ավտոբուսում ավտովթարի ժամանակ եղել է 73 մարդ՝ չնայած որ այն նախատեսված է եղել 42 ուղևորի համար։ Զոհերը հիմնականում դպրոցահասակ երեխաներ են եղել, որոնք դասերից հետո վերադառնում էին իրենց գյուղերը։

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մեծ մասը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցներում։

Տեղի իրավապահ մարմինները սկսել են իրականացնել հետաքննություն դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան։

12292 | 0
Facebook