Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զախարովան մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը

15:20, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Զախարովան մեկնաբանել է Վրաստանում ստեղծված իրավիճակը

«Վրաստանում անկարգություններն ամենից շատ վնասներ հենց Վրաստանին պատճառեցին: Դա մղձավանջային սադրանք էր, ծայրահեղականների սադրանքն էր, իշխանության համար պայքար կուսակցությունների միջև: Քաղաքականություն... ժողովրդավարություն, ես չեմ քամահրում, սա այսօրվա կյանքի իրողություններն են»,- սոցցանցի իր էջում գրառել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Վրաստանում նախօրեին տեղի ունեցած դեպքերին: Նա նշել է, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները, Սերգեյ Գավրիլովը Վրաստան են ժամանել հրավերով և խաղաղ նպատակներով, ուղղափառ ֆորումի գծով: Ըստ նրա՝ Գավրիլովը հակավրացական ոչ մի գործունեություն չի ծավալել:

9669 | 0
Facebook