Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում բողոքի ակցիայի հետևանքով տուժել են հարյուրավոր անձինք

13:35, ուրբաթ, 21 հունիսի, 2019 թ.
Վրաստանում բողոքի ակցիայի հետևանքով տուժել են հարյուրավոր անձինք

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում երեկ տեղի ունեցած մասշտաբային բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիներ և իրավապահ համակարգի աշխատակիցներ են տուժել։

Այսօր Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Խորհրդարանի դիմաց ցույցի ժամանակ տուժել է 240 անձ։ Նշենք, որ այդ տարածքում հատուկ ջոկատայինները կիրառել էին արցունքաբեր գազ և ռետինե փափուշտներ՝ ակցիան ցրելու համար։

«Հիվանդանոց տեղափոխված 240 անձանցից 80-ը ոստիկաններ են։ Այժմ երկու վիրահատություն է իրականացվում, մեկի վիճակը կայուն ծանր է»,- հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ այժմ հիվանդանոցում բուժում է ստանում 102 վիրավոր, որոնց մեծամասնությունը վնասվածք են ստացել աչքերի հատվածում:

4216 | 0
Facebook