Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոպական խաղերի ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

23:45, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Եվրոպական խաղերի ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Մինսկում հունիսի 21-ից 30-ը կայանալիք Եվրոպական խաղերի օլիմպիական ավանում բարձրացվեցին մասնակից երկրների դրոշները:

Համերգային կարճ ծրագրից հետո հանդիսավոր արարողությամբ բարձրացվեցին խաղերի կազմակերպիչ երկրի՝ Բելառուսի, Եվրոպական օլիմպիական կոմիտեի և Մինսկ-2019-ի դրոշները։

Արարողությունից հետո Եվրոպական խաղերին մասնակցող երկրների ներկայացուցիչները՝ պատվիրակությունների ղեկավարների գլխավորությամբ, ծառ տնկեցին օլիմպիական ավանի հարակից տարածքում։

2684 | 0
Facebook