Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 20 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Մնացականյանն ու Բոլթոնը հանդես են եկել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը խորացնելու պատրաստակամությամբ

22:55, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Մնացականյանն ու Բոլթոնը հանդես են եկել հայ-ամերիկյան համագործակցության օրակարգը խորացնելու պատրաստակամությամբ

Հունիսի 20-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ․ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հանդիպման սկզբում զրուցակիցներն անդրադարձել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳ նախարար Մնացականյանը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի շարունակականությունը և այս ուղղությամբ ԱՄՆ և մյուս համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է հրադադարի ամրապնդման և ռիսկերի նվազեցման միջոցների իրականացման անհրաժեշտութունը:

ԱՄՆ նախագահի խորհրդականը և Հայաստանի ԱԳ նախարարն անդրադարձել են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության օրակարգային հարցերին:

Զրուցակիցները հանդես են եկել հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու պատրաստակամությամբ:

| | |
1854 | 0
Facebook
COMMENT.am