Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սահմանադրական փինաչիության հետևանքները». Ստյոպա Սաֆարյան

23:10, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Սահմանադրական փինաչիության հետևանքները». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանադրական փինաչիության հետևանքները

1. Սահմանադրական փոփոխությունների ժամանակ ոչ մի տեղ չեն գրել, որ նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ անդամը կկատարի ՍԴ դատավորի պարտականությունները:

2. Ավելի ստույգ գրել են, որ 2005թ. Սահմանադրության՝ ՍԴ անդամին վերաբերող դրույթը /այդ թվում՝ ցմահ պաշտոնավարման/ գործում է ընդամենը մինչև 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, իսկ այն ուժի մեջ է մտել 2018թ. ապրիլի 9-ից...

3. Դրանից հետո, ավտոմատ, ՍԴ դատավոր առաջադրելու իրավունք ունեցող մարմինները՝ ՀՀ նախագահը, Կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը պետք է Ազգային ժողովում առաջադրեին /թեկուզև հին անդամներին/ թեկնածուներ, ինչը արվել է միայն 2 դատավորի՝ Վահե Գրիգորյանի ու Արման Դիլանյանի մասով...

4. Իրականում, բոլորս ենք հասկանում, թե ինչու չեն առաջադրվել նոր թեկնածուներ՝ ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը ու, նախկին իշխանությունները, եթե անգամ նրանց կազմում լինեին այս փնթիությունից տեղյակներ, նախընտրեց լռել, որովհետև իրենք իշխանությունից հեռանում էին ու մտածում էին, թե դրա մասին իմացող չի լինի ու նախկին կազմի ՍԴ անդամները ավտոմատ կհրամցվեն որպես ՍԴ դատավորներ....

5. Ավելի մեծ խայտառակություն կա. ՍԴ անդամի համար նախկինում առաջադրվել են այլ պահանջներ, ՍԴ դատավորի համար՝ այլ: ՍԴ դատավորի չափանիշներին կրկին բավարարում է միայն երկու մարդ՝ Վահե Գրիգորյանն ու Արման Դիլանյանը: Փաստացի ու գործնականում, չի կարող պատահել, որ նույն մարմնի անդամները այլ չափանիշներով լինեն, մյուսները՝ այլ, եթե, կրկնվենք, որևէ տեղ այլ բան նախատեսված չէ: Իսկ նախատեսված չէ նաև սա....

6. Ոչ պակաս խայտառակություն էր հանուն Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալու օրենքների այնպիսի վերաձևումը, որ հանկարծ ՍԴ անդամներն իրենց կազմից նախագահ չընտրեն, այլ Հրայրը նստի այդ աթոռին: Այստեղ ուզուրպացիայի հոտ է գալիս....

7. Մեկ այլ օրենքի խախտում էր գործնականում ՀՀԿ անդամ հանդիսացող Հրայր Թովմասյանին ՍԴ անդամ ընտրելը...

8. Այսքանից հետո, այո, ՍԴ ունի ընդամենը 2 դատավոր, որոնցից տարիքով ավագն ու այս պահին լիազորությունների մեջ գտնվող Վահե Գրիգորյանն է: Արմեն Դիլանյանը արձակուրդի մեջ է, ու Վահե Գրիգորյանը, ուզեն, թե չուզեն, իրենց գրած օրենքներով դառնում է ՍԴ նախագահ:

9. ՍԴ անդամներին, ոչ դատավորներին այս ամենը բացատրելուց հետո, այո, նրանք պետք է կամ ընդունեն, որ իրենք ոչ մի բանի ուժով դատավոր չեն դառնում ու գնան տներով, կամ պատրաստ լինեն, որ ԱԺ-ն կհանգուցալուծի նախկին իշխանությունների ստեղծած սահմանադրական այս փնթիությունը:

10. Ավելին, եթե անգամ տրվում է իշխանության ուզուրպացիա անունը, պետք է պարզել՝ ՍԴ անդամները գիտակցված թե հանգամանքների բերումով են ուզուրպացրել ՍԴ դատավորի լիազորությունները»:

5887 | 0
Facebook