Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

18:55, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Գրիգոր Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ

Գրիգոր Հովհաննեսի Բեքմեզյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ներկայացնելով փակ քվեարկության արդյունքները, նշեց, որ թեկնածությանը կողմ է քվեարկել 107, դեմ 4 պատգամավոր։

Հիշեցնենք, որ Գրիգոր Բեքմեզյանին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն։

3004 | 0
Facebook