Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարչապետը հանդիպել է ԱԺ տարածքում նստացույց իրականացնող քաղաքացիներին

16:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Վարչապետը հանդիպել է ԱԺ տարածքում նստացույց իրականացնող քաղաքացիներին

ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի առջև նստացույց է իրականացնում ընդդեմ Հարկային օրենսգրքում նախատեսվող՝ եկամտային հարկի համահարթ սկզբունքի:

Նրանց հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ակտիվիստների հետ զրույցում ասել է, որ օրենսդրական փաթեթով կարող են ստվերից դուրս բերել եկամուտները, սակայն նախաձեռնության անդամները չեն համաձայնել նրա տեսակետին՝ պնդելով, որ միջազգային նմանատիպ փորձ չկա:

Նշենք, որ ԱԺ-ում նախատեսված է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծի երկրորդ ընթերցումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

8898 | 0
Facebook