Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է մեղրամսի

16:15, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է մեղրամսի

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կնոջ՝ Բեթի Վարդանյանի հետ մեկնել է մեղրամսի՝ Մալդիվյան կղզիներ։ Այդ ամենը պարզ է դարձել նրա երկրպագուների հրապարակած լուսանկարներից։ Մալդիվների «Վելենա» օդանավակայանի աշխատակիցները լուսանկարվել են Մխիթարյանի հետ և հեշթեգներում նշել հանգիստ և մեղրամիս բառերը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Մխիթարյանն ամուսնացել է գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթի Վարդանյանի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Վենետիկում՝ Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության հայկական եկեղեցում։

7559 | 0
Facebook