Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Լարված իրավիճակ՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին

15:15, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Լարված իրավիճակ՝ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընթացքում Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի ելույթի ժամանակ, լարված իրավիճակ ստեղծվեց դահլիճում ներկա գտնվող մասնակիցների միջև:

Դատավորը միջամտելով խնդրեց դուրս հանել կարգը խախտող կնոջը, սակայն վերջինը սկսեց վիճել իրավապահ մարմինների հետ և հրել նրանց:

Դատարանը ստիպված 5 րոպե ընդմիջում հայտարարեց՝ խնդիրը կարգավորելու համար:

5181 | 0
Facebook