Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ստանձնում եմ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կատարումը». Վահե Գրիգորյան

14:40, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Ստանձնում եմ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների կատարումը». Վահե Գրիգորյան

«Այս դահլիճում թողնելու եմ իմ բոլոր կապվածություններն ու պայմանավորվածությունները»,- հայտարարեց Վահե Գրիգորյանը:

ԱԺ-ում ընթանում է ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանի երդման արարողությունը: Մինչ այդ, նա հանդես եկավ ելույթով:

«Սահմանադրական դատարանում այս պահին կա միայն երկու դատավոր: Այս երդումը տալուց հետո, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորն այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ»։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին ձաների 99 կողմ, 22 դեմ հարաբերակցությամբ Վահե Գրիգորյանն ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր։

4252 | 0
Facebook