Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ատամներդ նայելո՞ւ ա, հեսա կուսակցական խմբակները կգան գյուղ». Փաշինյանը՝ նախկին իշխանության գործելաոճի մասին

12:45, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ատամներդ նայելո՞ւ ա, հեսա կուսակցական խմբակները կգան գյուղ». Փաշինյանը՝ նախկին իշխանության գործելաոճի մասին

«Կործանվե՜ց, փլվե՜ց, վերջացա՜վ... Հիմա ազնիվ մեր ցեղը կորչելո՞ւ է զուր տեղը. սա պատերազմ ա կոնկրետ: Իհարկե, պրոբլեմներ կան, լուրջ են, բայց կարևոր է, որ դրանց լուծման բանաձևը ճշգրիտ դնենք տրամաբանության հիմքում: ՀՀ-ում առնվազն 20 տարի գործել ա մի իշխանություն, որի փիլիսոփայությունը եղել է հետևյալը՝ սովա՞ծ ես, առ քեզ բրինձ, ձեթ, ատամներդ նայելո՞ւ ա, հեսա կուսակցական խմբակները կգան, գյուղում ատամնաբույժ կբերեն ու քեզ կգրանցեն ցուցակում, քեզ ի՞նչ ա պետք՝ բիզնե՞ս, առ, փո՞ղ ա պետք, առ, բայց մենակ իմացիր, որ դու չունես քաղաքացիական ինքնուրույնություն, դու ոչ մի բան ես, մենք սուպերմեններ ենք, դուք՝ ընդամենը մեզ սպասարկելու համար եք»,- ԱԺ-ում ամփոփիչ ելույթի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև հեղափոխությունից հետո ստեղծված իրավիճակին «Հեղափոխության իմաստը հետևյալն է. մենք ասում ենք՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի բացառիկ տաղանդ է, որին պետք է քաջալերել»:

Հիշեցնենք՝ ԱԺ-ն քննարկում էր «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

6596 | 0
Facebook