Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասում են՝ ո՞նց, սրա աշխատավարձը բարձրացնե՞ք, չեք հիշո՞ւմ՝ դա ով ա». վարչապետ

12:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Ասում են՝ ո՞նց, սրա աշխատավարձը բարձրացնե՞ք, չեք հիշո՞ւմ՝ դա ով ա». վարչապետ

«Այն, որ ՀՀ-ում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական, ռադիկալ բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, բայց միանշանակ է, որ դատական անկախ համակարգ չենք կարող ունենալ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու»,- ԱԺ ամփոփիչ ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Փաշինյանը:

«Երբ ասում ենք՝ դատավորների աշխատավարձ, ասում են՝ ո՞նց, սրա, մյուսի աշխատավարձը բարձրացնե՞ք, չեք հիշո՞ւմ՝ դա ով ա: Ոչ, նրանց մասին չի խոսքը: Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքյաին, տեսլական ու հավատ ունեցող մարդիկ»,- շարունակեց վարչապետը:

4327 | 0
Facebook