Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քաղաքացիները մտադիր են ողջ աղբը թափել ՊԵԿ-ի դիմաց. բողոքի ակցիա

12:35, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Քաղաքացիները մտադիր են ողջ աղբը թափել ՊԵԿ-ի դիմաց. բողոքի ակցիա

Մետաղական աղբի վերամշակմամբ զբաղվող քաղաքացիները, ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնելուց հետո, իրենց ակցիան շարունակեցին ՊԵԿ-ի դիմաց:

Ակցիայի մասնակիցները մետաղական աղբով բարձած մեքենաները կայանել էին կառավարության շենքի դիմաց. պահանջում էին թույլտվություն՝ իրենց գործունեությունը շարունակելու համար: Նրանք մտադիր են ողջ աղբը թափել ՊԵԿ-ի շենքի դիմաց:

Մասնակիցների խոսքով՝ իրենք շուրջ մեկ տարի զբաղվում են մետաղական աղբի վերամշակմամբ և աշխատանքներն իրականցնելու համար մեծ գումարներ են ներդրել, իսկ այժմ իրենց արգելում են աշխատանքներ ծավալել:

Նրանք պնդում են, որ դեռ օրենքը ուժի մեջ չմտած, չքննարկված ՊԵԿ-ն արդեն արգելում է նրանց զբաղվել մետաղաթափոնների վերամշակմամբ:

4598 | 0
Facebook