Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱՊՊԱ համակարգը գնալով պատուհաս է դառնում». Տիրայր Մուրադյան

13:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«ԱՊՊԱ համակարգը գնալով պատուհաս է դառնում». Տիրայր Մուրադյան

Լրագրող Տիրայր Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՊՊԱ համակարգը գնալով պատուհաս է դառնում. հունիսի 9-ին Երևան-Արմավիր ճանապարհի Մերձավան գյուղին հարող գազալցակայանից դուրս եմ գալիս (BMW), որպեսզի մուտք գործեմ հիմնական ճանապարհ: Կանգնած սպասում եմ` մեքենաները թեթևանան, որ քշեմ, բայց չհասցրեցի: Դիմացիցս հանդիպակաց երթևեկող մեքենան (Mercedes) հարվածում է: Առանց ավելորդ քննարկման մարդն ընդունում է մեղավորությունը: ՃՈ ենք հրավիրում արձանագրության համար, քանի որ վնասը 100 հազար դրամն անցնում է, կազմում են արձանագրությունը և բոլորս գնում ենք տուն: Սպասում եմ, որ փոխհատուցում ստանամ, մեկ էլ ի՞նչ է պարզվում: Մեղավոր վարորդի ԱՊՊԱ-ն (Armenia Insurance) որոշել է, որ պետք է դիմի փորձաքննության, որպեսզի մեղավոր կողմը պարզեն (այդ հատվածում միայն պրոծիվ քշելու դեպքում այս վթարը կարող էր լինել): Սա ոչ այլ ինչ է, քան դիտավորություն վնասի փոխհատուցման գործընթացը ձգձգելու, և փոխհատուցում չտալու համար: Եթե ավտոապահովագրողների բյուրո գոյություն ունի, ապա այդ բյուրոն միայն ապահովագրականների շահերն սպասարկելու համար է: Armenia Insurance, ամեն ինչ չափ և սահման ունի, ձեզ զգուշացնում եմ, եթե խելքներդ գլուխներդ չհավաքեք, շատ անդուր պրոցեսների մեջ եք հայտնվելու:

Հ.Գ. 2 անգամ եմ վթար ունեցել, 2 անգամն էլ սենց ձգել են: 1-ին դեպքում 4 ամիս հետո եմ փոխհատուցումն ստացել»:

7578 | 1
Facebook