Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Իրադարձություններ

Արդյո՞ք պատժվել են օրինախախտ ոստիկանները

11:30, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Արդյո՞ք պատժվել են օրինախախտ ոստիկանները

MAMUL.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանապետ Վ․ Օսիպյանին և պահանջել պարզաբանում հունիսի 17-ին հրապարակված հոդվածի վերաբերյալ:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ը նկարահանում էր իրականացրել ոստիկանության շենքի դիմաց՝ Վալերի Օսիպյանի աշխատասենյակի պատուհանի առջև։ Տեսանյութերում երևում էր՝ ինչպես են ոստիկանության աշխատակիցները բացահայտորեն խախտում երթևեկության կանոնները և մեքենաները վարում միակողմանի երթևեկությանը հակառակ ուղղությամբ։

Խմբագրությունն արձանագրել էր օրինախախտ ոստիկանների ավտոմեքենաների պետհամարանիշերը և հայտնել, որ հետամուտ է լինելու վերջինների՝ ծառայողական պատժի և տուգանքների արժանանալու գործընթացին։

Վ. Օսիպյանին ուղղված նամակում MAMUL.am-ը խնդրել է հետևյալ պարզաբանումները.

1. Խնդրում ենք ներկայացնել նշված աշխատակիցների անունները և զբաղեցրած պաշտոնները,

2. Պատժիչ ի՞նչ միջոցներ է կիրառվել ոստիկանության նշված աշխատակիցների կնատմամբ,

3. Արդյո՞ք կազմվել են խախտումների համապատասխան արձանագրություններ,

4. Եթե կիրառվել են պատժիչ և խախտման արձանագրություններ, խնդրում ենք ներկայացնել դրանց փաստաթղթային հաստատումները։

| | |
2285 | 0
Facebook