Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանում հայտնել են ամերիկյան անօդաչուի խոցման մասին

10:20, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Իրանում հայտնել են ամերիկյան անօդաչուի խոցման մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է երկրի հարավում ամերիկյան անօդաչու թռչող սարքի կործանման մասին, հայտնում է Fox News-ը: Նշվում է, որ RQ-4 Global Hawk անօդաչուն ոչնչացվել է Խորմոզգան նահանգում: ԱՄՆ իշխանությունները հերքել են տեղեկությունը՝ նշելով, որ ամերիկյան որևէ սարք չի գտնվել Իրանի օդային տարածքում:

Հիշեցնենք՝ Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերությունները ճգնաժամ են ապրում: Դրանք սրվեցին Օմանի ծոցում վերջին միջադեպից հետո:

8153 | 0
Facebook