ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝ անձնակազմին ներկայացնելու նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին:
«Պարոն Բադասյանին ես ճանաչում եմ որպես ինտելեկտուալ, կամային հատկանիշներով օժտված, պարտաճանաչ մարդ, ով նաև մասնագիտական բարձր կարողություններ ունի: Վերջին մեկ տարվա ընթացքում աշխատել է ՊԵԿ նախագահի տեղակալ և այս ընթացքում իրեն դրսևորել է լավագույն կողմերից՝ ցուցաբերելով նաև կազմակերպչական բարձր ընդունակություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ շատ կարևոր է համարում, որ վճռական փուլերին Բադասյանը պետք է ղեկավարի արդարադատության համակարգի բարեփոխումները: