Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Քոչարյանի որդուն պատկանող ընկերությունը շահել է մրցույթը. «Հրապարակ»

09:10, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Քոչարյանի որդուն պատկանող ընկերությունը շահել է մրցույթը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արամ Սիմոնյանի էրայի ավարտից հետո ԵՊՀ-ում բոլոր ուղղություններով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում. օրերս աշխատակիցների առողջապահության ապահովագրության նոր քարտերն են տրամադրվել: Վերջին տարիներին համալսարանում գործում էր աշխատակիցների ապահովագրության այլ համակարգ, սակայն, երբ բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի երբեմնի խորհրդական, ՀՀԿ-ական Գևորգ Մուրադյանը, դադարեցրել է հին տարբերակով իրականացվող ապահովագրությունը՝ պարտադրելով ԵՊՀ ղեկավարությանը նոր մրցույթ հայտարարել:

Արամ Սիմոնյանը դիմադրել է։ «Սակայն մոտ 2 ամիս առաջ մրցույթ հայտարարվեց, ու մրցույթում, որքան էլ զարմանալի է, հաղթեց մի քանի անգամ ավելի թանկ առաջարկը` Լևոն Քոչարյանին (Ռոբերտ Քոչարյանի որդուն) պատկանող «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությունը»,- ասաց ԵՊՀ մեր աղբյուրը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

7480 | 0
Facebook