Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

21:40, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Իսպանիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը։ Լուիս Էնրիկեին կփոխարինի նրա օգնական Ռոբերտ Մորենոն։

«Մենք որոշել ենք վստահել Ռոբերտո Մորենոյին։ Մորենոն է պատասխանատու լինելու Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում հավաքականի ելույթների համար»,- նշել է Ռուբիալեսը։

Նշենք, որ ընտանեկան խնդիրների պատճառով Լուիս Էնրիկեն բաց է թողել Իսպանիայի հավաքականի վերջին 3 հանդիպումները, իսկ գլխավոր մարզչի պարտականությունները կատարել է հենց Մորենոն։

9164 | 0
Facebook