Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայաստանում առաջին անգամ մենահամերգ կունենա Վերոնիկա Ջիոևան

17:35, երկուշաբթի, 24 հունիսի, 2019 թ.
Հայաստանում առաջին անգամ մենահամերգ կունենա Վերոնիկա Ջիոևան

Հայաստանում առաջին անգամ հունիսի 24-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա աշխարհի լավագույն բեմերը նվաճած, համաշխարհային օպերային աստղ Վերոնիկա Ջիոևան` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգին կմասնակցի նաև երիտասարդ մեներգիչ /բաս/ Սերգեյ Ստեփանյանը:
     Ծրագրում կհնչեն դրամատիկ սոպրանոյի համար գրված հայտնի օպերային և օպերետային արիաներ, զուգերգեր:
     Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականին, Հարավային Օսեթիայում։ Նա Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։ 2011 թվականին մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին և զբաղեցրել է առաջին տեղը։ 2012 թվականին Վերոնիկա Ջիոևան Մեծ թատրոնի հրավիրված մենակատարն էր։

2890 | 0
Facebook