Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արդյունքը կնմանվի ատոմային ռումբի պայթյունի»․ Ոսկան Սարգսյան

21:00, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Արդյունքը կնմանվի ատոմային ռումբի պայթյունի»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Հենրիխ Մխիթարյան ֆուտբոլիստի որակները քննելով, լրագրողներին ասել է, որ նա գրոշ չարժե, խաղային 90 րոպեն պահեստայինների նստարանին է անցկացնում։ Ուրեմն Դոնեցկի «Մետալուրգ»-ի և «Շախտյոր»-ի, Դորտմունդի «Բորուսիա»-ի, «Մանչեսթր Յունայթեդ»-ի, «Արսենալ»-ի ղեկավարներն ու մարզիչները ֆուտբոլից ոչինչ չեն հասկանում, Մխիթարյանին միլիոններ են վճարել, իսկ երկարագլուխների ռազմական ղեկավար Զաքին Հասանովը դարձել է ֆուտբոլի մեծ մասնագետ։ Հազար անգամ գրել եմ՝ հարկ է ադրբեջաներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով լուրեր հեռարձակող արբանյակային մի հեռուստաալիք գործարկել և ազերի ղեկավարների արտաբերած ապուշությունները համապատասխան մեկնաբանություններով հրամցնել հարևան երկրի բնակիչներին։ Արդյունքը կնմանվի ատոմային ռումբի պայթյունի»։

7946 | 0
Facebook