Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինչո՞ւ եք լռության մատնում գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը». Ստյոպա Սաֆարյան

20:15, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Ինչո՞ւ եք լռության մատնում գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությանը, գրել է. «Հիմա պետական ո՞ր մարմնի ղեկավարն է պատասխանատվության ենթարկվելու, որ «չնկատելու է տվել» 2007 թվականից սկսած՝ երկու տարում Ռ. Քոչարյանի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտաժույթների մուտքերի հանգամանքը»... այն ժամանակվա դատախազ Աղվան Հեվսեփյա՞նը, նրան նշանակած ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ՞-ն: Ինչո՞ւ եք լռության մատնում ՀՀ գլխավոր դատախազի կողմից նման սկանդալային փաստի հրապարակումը: Ասելիք չունե՞ք»:

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2 տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 մլն դոլարին համարժեք դրամի մուտք է եղել:

Արձագանքելով վերոնշյալին՝ Լևոն Քոչարյանը հայտնել էր. «Դա իմ եղբոր հաշվի շարժի մասին է։ Շնորհակալ եմ գլխավոր դատախազին, որ փարատեց միլիարդավոր դոլարների կասկածը և խոսում է շատ ավելի ցածր գումարների մասին»:

10348 | 1
Facebook