Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մխիթարյանը Բաքու գալ չէր էլ պատրաստվում». Զաքիր Հասանով

17:20, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Մխիթարյանը Բաքու գալ չէր էլ պատրաստվում». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Բաքվում կայացած Եվրոպայի լիգայի եզրափակչին և Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու հարցին։

«Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ։ Ես՝ որպես մարդ, ով չի զբաղվում ֆուտբոլով, հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը։ Ու ինձ ասացին, որ այդ մարդը խաղային ժամանակի 90%-ն անցկացնում է պահեստայինների նստարանին։ Նա գրոշի արժեք չունեցող ֆուտբոլիստ է։ Նա այստեղ գալ չէր էլ պատրաստվում։ Իր թիմն այստեղ պարտվեց։

Երկրի նախագահը և ֆեդերացիայի ղեկավարը բարձր մակարդակով կազմակերպեցին եզրափակիչը։ Մեր ազգը ցույց տվեց քաղաքավարության բարձր մակարդակ, իսկ ոստիկանության աշխատակիցները՝ բարձր պրոֆեսիոնալիզմ։ Ողջ աշխարհը խոսում է հիանալի կազմակերպված եզրափակչի մասին»։

7132 | 0
Facebook