Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ

19:40, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված դեղորայք՝ թուրքերեն մակնշմամբ

Պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների աշխատակցիները, համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, «Զվարթնոց» օդանավակայանում հունիսի 19-ին կանխել են մաքսանենգ ճանապարհով Վրաստանից Հայաստան թուրքերեն մակնշմամբ՝ մեծ քանակությամբ դեղորայքի ներմուծումումը: Ըստ քաղաքացու հայտարարության, դեղորայքը ձեռք է բերվել Թուրքիայից, իսկ Վրաստանն այս պարագայում հանդիսացել է
     տարանցիկ գոտի:
     Կոմիտեն կոչ է անում ՀՀ քաղաքացիներին՝ դեղորայք գնելու դեպքում ուշադրություն դարձնել Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված դրոշմապիտակի և հայերեն մակնշման առկայությանը:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

2752 | 0
Facebook