Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ալիևները մեծ խնդիրների մեջ ընկան՝ Մխիթարյանի պատճառով»․ Գագիկ Համբարյան

18:30, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Ալիևները մեծ խնդիրների մեջ ընկան՝ Մխիթարյանի պատճառով»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հեռադիտակից օգտվել չիմացող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն անդրադարձել է հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին...

«Հայերն իրենց քաղաքականությունը կառուցում են ֆուտբոլիստ Մխիթարյանի շուրջ... Ես՝ որպես ֆուտբոլով չհետաքրքրվող մարդ, հետաքրքրվեցի, թե ով է այդ Մխիթարյանը, և իմացա, որ նա 90% ժամանակը անցկացնում է պահեստայինների նստարանին․․․ Նա խաղացող է, որը գրոշի արժեք չունի... Ու այստեղ գալ նա չէր էլ պատրաստվում և նրա թիմն այստեղ պարտվեց»,-բարբաջել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարը...
     Հայատյացությամբ հայտնի սույն կերպարը, որքան հասկանալի է, ահավոր նեղսրտած է մայիսի 29-ին Բաքվում տեղի ունեցած Եվրոպայի լիգայի եզրափակչի՝ «Արսենալ» - «Չելսի» խաղի շուրջ ծավալված սկանդալներից, որին չէր մասնակցել Հենրիխ Մխիթարյանը...
     Հիշեցնեմ, որ միջազգային մամուլը և տարբեր ոլորտների բազմաթիվ գործիչներ խիստ քննադատության ենթարկեցին ապշերոնյան սուլթանի վարչակարգին՝ Ադրբեջանում հայատյացություն սերմանելու և ոչ ժողովրդավար լինելու համար... Միլիոնավոր դոլարներ այս խաղի անցկացման մեջ ներդրած Ալիևներն, ովքեր, Բաքվում կազմակերպելով Եվրոպայի լիգայի եզրափակիչը, փորձում էին գովազդել սեփական ընտանիքը և Ադրբեջանը, ավելի մեծ խնդիրների մեջ ընկան և հայտնվեցին համաշխարհային ԶԼՄ-ների խիստ քննադատության կիզակետում, քանի որ «Արսենալ»-ի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու այցն անհնարին էր՝ Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության և հակահայ քաղաքականության պատճառով...
     Բաքվում չեն մոռացել Մխիթարյանի «վատություններն» Ադրբեջանին և որոշել են ՊՆ ղեկավարի մակարդակով «շնորհավորել» Հենրիխին` ամուսնության կապակցությամբ, որն ավելի շատ լուսաբանվեց միջազգային սպորտային ԶԼՄ-ների կողմից, քան Բաքվում տեղի ունեցած «Արսենալ» - «Չելսի» խաղը...
     Զավեշտալին այն է, որ Հասանովի զառանցաքներն արված Մխիթարյանի հասցեին մեծ ուրախությամբ տարածվում են ալիևյան ԶԼՄ-ների կողմից, որոնք հատուկ նշում են, որ «գրոշի արժեք չունեցող» Մխիթարյանի համար «Արսենալ»-ը վճարել է 30 միլիոն ֆունտ սթերլինգ...
     Ազեր-կոյունլուների նախանձը հայերի նկատմամբ ավելի է սրանում...Բաքվում հասկանում են, որ նավթախավիարային քաղաքականության և դիվանագիտության շնորհիվ կարող են շատ բան գնել, բայց սեփական տաղանդներ պատրաստել չեն կարող... Դե Հենրիխ Մխիթարյանը դրանցից մեկն է, որը հանգիստ չի տալիս նույնիսկ պարկետային գեներալ Հասանովին...»:

5363 | 0
Facebook