Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Իրադարձություններ

Կայացավ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան

04:10, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
Կայացավ «Առնետաորս» 18+ ներկայացման պրեմիերան

Հունիսի 18-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում կայացավ Պետեր Պուրրինիի «Առնետաորս» համանուն պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման պրեմիերան:
     Երիտասարդ ռեժիսոր Նարեկ Մանուչարյանը պատմել է, որ նման ներկայացման շուրջ իրենց համախմբել է դերասաններից Վահան Միրաքյանը. «Եթե անկեղծ լինեմ, պիեսը կարդալուց հետո մի փոքր երկմտել եմ՝ արդյոք արժե անդրադառնալ այս գործին, թե՝ ոչ։ Հետո արդեն որոշ ժամանակ անց, երբ ավելի խորн ուսումնասիրեցի գործը, ճանաչեցի կերպարներին, այն միջավայրը, որտեղ հեղինակը տեսել է նրանց, հասկացա, որ այն շատ արդիական է։ Գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի թույլտվությամբ սկսեցինք աշխատանքները։ Էքսպերիմենտ է, քանի որ նախ թատրոնի պատմության մեջ սա առաջին 18+ ներկայացումն է, հետո Ցողիկն ու Վահանը, լինելով թատրոնում շատ զբաղված դերասաններ, հանձն առան ինձ հետ միասին ներգրավվել արտահերթ աշխատանքի մեջ՝ հասկանալով, որ էքսպերիմենտի հիմնական նպատակը կայանում է նրանում, որ բոլոր աշխատանքները (բեմանկարչություն, երաժշտական ձևավորում) անելու ենք մենք ինքներս»։

Նշենք, որ ներկայացման գործողությունները տեղի են ունենում աղբանոցում և հերոսները փորձում են սեր գտնել առնետների հարևանությամբ:

ՊՀԹ մամուլի ծառայություն

| | |
5247 | 0
Facebook