Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ Կինոյի օր». Նաիրա Զոհրաբյան

15:15, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Ապրիլի 16-ը այսուհետ կնշվի Հայ Կինոյի օր». Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խորհրդարանը կողմ քվեարկեց իմ առաջարկած օրենքի նախագծին, որով ես առաջարկել եմ ապրիլի 16-ը «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում ամրագրել որպես հայ կինոյի օր։
     Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տևական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։
     Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար և կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։
     Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։
     Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում»։

2138 | 0
Facebook