Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մինսկ

15:00, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը մեկնել է Մինսկ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ, արդեն մեկնել է Մինսկ՝ Եվրոպական 2-րդ խաղերին մասնակցելու, որը նաև համարվում է Եվրոպայի առաջնություն։

Ստուգատեսին կմասնակցի Հայաստանի հավաքականի 6 բռնցքամարտիկ: Աղջիկների պայքարում Հայաստանը կներկայացնի 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը: Տղաների պայքարում ռինգ դուրս կգան 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

2104 | 0
Facebook