Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քննիչը պետք է Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի». Արթուր Սաքունց

15:05, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Քննիչը պետք է Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանուցագիրը պետական, տվյալ դեպքում իրավապահ մարմնի պաշտոնական փաստաթուղթն է, որով ամրագրվում է հասցեատիրոջ կողմից օրենքով սահմանված կոնկրետ գործողության կատարումը։ Օրենքի առջև պատասխանատվության սկզբունքը թելադրում է` եթե համաձայն չես, ապա կարող ես բողոքարկել գործողության պարտադրելու ծանուցումը, բայց որևէ կերպ չի ենթադրում այն չկատարելը։ Քննիչը պետք է Գ. Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի, ու վերջ։ Քանի որ այլ քաղաքացիների դեպքում անպայման կկայացներ»։

3613 | 1
Facebook