Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կբարձրանան ՊԵԿ աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները

14:05, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Կբարձրանան ՊԵԿ աշխատողների աշխատավարձերն ու հավելավճարները

Իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում տեղադրվել է նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում, ինչի արդյունքում կբարձրանան ՊԵԿ աշխատակիցների աշխատավարձերն ու հավելավճարները:

Կառավարությունում անհամապատասխանություններ են գտել օրենքի հոդվածների միջև և առաջարկում են փոփոխություններով վերացնել դրանք:

Ըստ այդմ՝ գործող օրենքում տարբեր են քննչական մարմինների և ՊԵԿ քննչական վարչության ծառայողների հավելավճարների հաշվարկման կարգերը: Հավելավճարներ չեն սահմանվում նաև հարկային և մաքսային ծառայությունների այլ ստորաբաժանումներում աշխատած տարիների համար:

Նախագծի հեղինակների կարծիքով՝ սա խտրական մոտեցում է՝ նույն իրավական կարգավիճակն ունեցող գերատեսչությունների՝ ՊԵԿ-ի ու քննչական մարմինների պաշտոնատար անձանց միջև: Իսկ ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածն արգելում է խտրականությունը:

Բացի այդ, ՀՀ ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների աշխատավարձերի գործակիցները որոշ դեպքերում չեն համընկնում մյուս նախաքննական մարմինների համազոր, որոշ դեպքերում ավելի ցածր պաշտոնների համար սահմանված աշխատավարձերի գործակիցների հետ: Առաջարկվող փոփոխությամբ ՊԵԿ քննչական վարչության և նախաքննական մյուս մարմինների ծառայողների աշխատավարձերի գործակիցները կհամապատասխանեցվեն:

Կառավարությունում օրենսդրական անհամապատախանություններից բացի, աշխատավարձերի ու հավելավճարների բարձրացման այլ հիմնավորում էլ են գտել՝ պետական գանձարան փոխանցված գումարների չափերը: 2018 թվականի ընթացքում պետբյուջե է վերադարձվել 8.563.056.013 ՀՀ դրամ։

Հարկ ենք համարում նկատել, որ օրինագծի մշակողը ՀՀ պետական եկամուտների կոմիտեն է:

5026 | 0
Facebook