Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Առաջիկայում դատական թամաշաները շարունակվելու են». Ոսկան Սարգսյան

03:10, հինգշաբթի, 20 հունիսի, 2019 թ.
«Առաջիկայում դատական թամաշաները շարունակվելու են». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիմա Հայաստանում փաստաբանությունն ամենաեկամտաբեր գործերից է: Մեղադրվում են նախկին իշխանության բազմաթիվ պաշտոնյաներ, ու դրանց թիվը դեռ ավելանելու է։ Վերջիններս պետությունից, ժողովրդից թալանած փողերից առատորեն վարձատրում են իրենց փաստաբաններին, միայն թե չհայտնվեն բանտում։ Մնում է փաստաբանների խղճի խայթը, սակայն առատ վարձատրվելու դեպքում դա անտեսվում է, մանավանդ, որ փաստաբանների գործի բնույթն է այդպես․ պաշտպանում են անգամ ամենավերջին հանցագործին։ Միով բանիվ՝ առաջիկայում դատական թամաշաները շարունակվելու են, ժողովրդին՝ ձրի թատրոն, փաստաբաններին՝ առատ հունձք»։

3662 | 0
Facebook