Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոբերտ Քոչարյանը վատագույն ազգային-պետական գործիչներից է». Պարույր Հայրիկյան

13:40, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Ռոբերտ Քոչարյանը վատագույն ազգային-պետական գործիչներից է». Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռոբերտ Քոչարեանը վատագոյն ազգային-պետական գործիչներից է։ Նրա «գոյք պարտքի դիմաց»-ը կարող դաւաճանութեան դասական օրինակ լինել։ 1998-ին իմ նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների ձախողումը նրա իրաւաքաղաքական այլանդակութիւններից է։ ԱԻՄ գրասենեակների փակումը անիրաւութիւն էր ազգային արժեքային համակարգի նկատմամբ։ Իր իշխանութեան օրոք մեր ժողովրդին պարտադրուած «մարտի 1» երեւոյթը անառարկելիօրէն խստօրէն դատապարտելի է... Այսպէս կարելի է շարունակել, բայց երբ դատարանը փոխեց նրա խափանման միջոցը, ես նուազագոյն իսկ մտահոգութիւն չապրեցի։ Ընդհակառակը, ուրախացայ, որ քաղաքակրթութիւնը նաեւ Հայաստան է հասնում։ Դատաքննութիւնը շարունակւում է առանց մարդու նկատմամբ ոչ դատավճռային սահմանափակումների (էլ չեմ ասում պատժի)։ Այդպիսին պիտի լինէր ցանկացած բանական մարդու դիրքորոշումը․ չէ՞ որ դատաքննութիւնը շարունակւում է։ Բայց․․․ այլ է խեղուածներին վերաբերմունքը։ Նրանց՝ բոլոր սատանայական մտածելակերպի հետեւորդներին ոչ թէ արդարամտութիւնը՝ սերն ու առողջ բանականութիւնն են առաջնորդում, այլ իրենց մոլորութիւնները՝ կրքերն ու ցանկութիւնները, խեղուած բանականութիւնը։ Ձեր «հիստերիկ դուխերով» ապրեք ձեզ համար․ մենք մարդկային կեանքով ենք ապրելու եւ Տիրոջը խնդրում ենք հայութեան ներկայացուցիչ չհամարել խեղուածներին՝ չարի սպասաւորներին․․․ Մեր «ՍՈԴՈՄ ԳՈՄՈՐՈՒՄ» այլ որակներ հաստատ կան եւ ՏԷՐՆ ինքը գիտէ այդ․․․»:

4893 | 0
Facebook