Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման ինքնախոստովանություն անող նախարարը պետք է հրաժարական տար». Աշոտ Ասատրյան

14:15, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Նման ինքնախոստովանություն անող նախարարը պետք է հրաժարական տար». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նման ինքնախոստովանություն անող նախարարը նույն պահին պետք է հրաժարական տար: Վերջապես Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանեց, որ իրենց բանակի զինծառայողները զորավարժության ընթացքում խոցել են Գյանջայի ադրբեջանական տներից մեկը: Այս լուրը պաշտոնական Բաքուն փորձում էր ամեն գնով գաղտնի պահել, սակայն ամեն ինչ դուրս եկավ կառավարումից, երբ համացանցում ակտիվ տարածվեց խոցված տան և հրթիռի լուսանկարները: Հասանովին այլ բան չէր մնում, քան խոստովանությամբ հանդես գալը, սակայն ոչ թե լրատվականների ներկայությամբ, այլ` դատարանի դահլիճում, որպեսզի բացատրություն տա, թե ինչպես եղավ, որ իր նկարագրած հզոր բանակի զինվորները կրակեցին իրենց քաղաքացիների վրա ու բախտի բերմամբ անմեղ զոհեր չունեցան: Ու այս անմեղսունակն ինքնախոստովանությունից հետո ոչ միայն հրաժեշտ չի տալիս իր պաշտոնին, այլ նաև շարունակում է անուն դնել հայկական բանակին ու օգտագործած տեխնիկաներին, դրան զուգահեռ կրկին չի մոռանում հիշեցնել, որ իրենք «անպարտելի» են: Թերևս այոʹ, նրանք անպարտելի դեբիլ զինվորներ են»:

6131 | 0
Facebook