«Դատարկ-դատարկ խոսում ես, դու մի հատ հասկացի՝ ինչ ես ասում: Հենց դու քո ցեղով գնա օրենքին ենթարկվի»,- դիմելով լրագրողներից մեկին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով նրա հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ կարող է բերման ենթարկվել Քննչական կոմիտե:
Ծառուկյանը նշեց, որ ծանուցագիրը ստանալուց հետո՝ ինչ որ պետք է իրենք պատասխանել են՝ հարգելով օրենքը:
«Սաղ երկրի խնդիրը մի կաթիլ մեղրն ա եղել: Ծառուկյանը դրա հետ ոչ մի կապ չունի: Ծառուկյանը իր կարծիքն ա ասել, որը, և մեր, ասենք թե, քանի պատգամավոր նույն կարծիքն ասել ա: Ի՞նչ եք ազգի բոլոլա սարքել մի կաթիլ մեղրը, լուրջ բանով զբաղվեք»,-ասաց Ծառուկյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: