Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա». Սուրեն Սարգսյան

10:50, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
«Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաշինգտոնում Մնացականյան-Պոմպեո հանդիպում տեղի չի ունենա: Փոխարենը Մնացականյանը կհանդիպի Բոլտոնին:

Ըստ իմ տեղեկությունների Վաշինգտոնում ԱԳ նախարար-Պետքարտուղար երկկողմ հանդիպում կրկին տեղի չի ունենա (վերջին 4 տարում նման հանդիպում տեղի չի ունեցել): Կհանդիպեն Մնացականյանն ու Ջոն Բոլտոնը:

Ոչ, սա չի նշանակում, որ Պետդեպից զատ այլ կառույց է զբաղվելու ԼՂ բանակցություններով` ամերիկյան կողմից: Սա պետք չէ դիտարկել նաև մեր պաշտոնյաների` վերջին ժամանակահատվածում Վաշինգտոն այցելելու և գործընկերոջը չհանդիպելու դիտանկյունով (Հայաստանի ԱԽՔ-ին չընդունեց Բոլտոնը, Տրանսպորտի նախարարին` Տրանսպորտի քարտուղարը և այլն)»:

4398 | 0
Facebook