Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող նիստի ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Արմեն Դանիելյանին:
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացրած միջնորդությունը քննարկելու համար: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 12:30: