Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Արտակ Զեյնալյանի պաշտոնակության համար ևս մեկ պատճառ է եղել․ «Հրապարակ»

09:50, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Արտակ Զեյնալյանի պաշտոնակության համար ևս մեկ պատճառ է եղել․ «Հրապարակ»

«Արտակ Զեյնալյանի հրաժարականը, պարզվում է, «հակաքոչարյանական» ենթատեքստ ունի` կապված Ռ․ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանի ու նրան պատկանող «Կոնցեռն դիալոգ» ընկերության հետ, որը 3 ամիս առաջ հաղթող է ճանաչվել նախարարության հայտարարած մրցույթում։

«Հյուսիս-հարավ» ծրագրից դուրս մնացած իսպանական «Կորսան կորվիամ» ընկերությունը դիմել է միջազգային արբիտրաժ՝ ընդդեմ ՀՀ կառավարության։ Եվ կառավարությունը մրցույթ է հայտարարել, որ որոշի, թե որ կազմակերպությունն է ներկայացնելու իր շահերն արբիտրաժում։ Հաղթող է ճանաչվել շվեյցարական «Lalive» ընկերությունը, սակայն միջազգային պրակտիկայում ընդունված է, որ մրցույթին ներգրավեն տեղական որևէ ընկերության։ «Lalive»-ի հայաստանյան գործընկերն Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգն» է։

Այսինքն՝ «Կոնցեռն դիալոգը» ոչ թե ինքնուրույն է հաղթել տենդերը, այլ՝ միջնորդավորված։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մրցույթից հետո իմանալով, թե ով է հաղթել, խիստ զայրացել է, և կուժն ու կուլան կոտրվել է արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխին, ով աչքաթող է արել նման կարևոր փաստը և թույլ տվել, որ թշնամու ճամբարից մեկը պետբյուջեից փող ստանա ու ներկայացնի ՀՀ կառավարության շահերը դրսում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
4046 | 0
Facebook