Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Իսպանացի մասնագետը գլխավորել է «Լոռի»-ն

01:25, չորեքշաբթի, 19 հունիսի, 2019 թ.
Իսպանացի մասնագետը գլխավորել է «Լոռի»-ն

«Լոռի»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան: Կամպանյան նախկինում աշխատել է լիտվական «Ուտենիս», իսպանական «Ալկալա» ակումբներում: Մարզչի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը:

Նշենք, որ 45-ամյա մարզիչը Հայաստան է ժամանել 3 օգնականների և մեկ ֆիզիոթերապևտի հետ, որոնց մասին կհայտնենք առաջիկայում:

Այսօր Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում ակումբի հիմնադիր Թովմաս Գրիգորյանը երկրպագուներին և ֆուտբոլիստներին ներկայացրեց գլխավոր մարզչին, երկու կողմերը ստորագրեցին պայմանագիրը:

Իսպանացի մասնագետը գլխավորել է «Լոռի»-ն
Իսպանացի մասնագետը գլխավորել է «Լոռի»-ն
2687 | 0
Facebook