ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, ի պատասխան լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը գտնվում արտերկրում, ասաց. «Անձնական ա... բուժվում ա»:
Ինչ վերաբերում է եղբոր՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնմանը, նշեց, որ գործընթացից տեղեկություն չունի. «Շփվում ենք, բայց հեռախոսով չենք խոսում տենց բաներից»:
Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Հայկ Սարգսյանի գործով դատական նիստը:
Նախագահող դատավորը գործով վկա Սամվել Ասլանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել:
Հաջորդ նիստը հուլիսի 2-ին է: