Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մանրամասներ՝ Եղեգնաձորում տեղի ունեցած պայթյունից

21:45, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Մանրամասներ՝ Եղեգնաձորում տեղի ունեցած պայթյունից

Հունիսի 18-ին, ժամը 19:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բենզալցակայանին կից գործող հեղուկ գազի վաճառքի կետի պահեստային հատվածում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով փլվել է շինության միջնապատը՝ 2 քմ, վնասվել է առաստաղը՝ 5 քմ և կոտրվել է ապակի՝ 4 քմ. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

7960 | 0
Facebook