Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վաճառքի են հանվել մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի տոմսերը

17:10, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Վաճառքի են հանվել մինչև 19 տարեկանների Եվրո-2019-ի տոմսերը

Հունիսի 18-ին նախնական վաճառքի են հանվել Եվրոպայի Մ-19 առաջնության խմբային փուլի բոլոր խաղերի տոմսերը։ «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղերում կարելի է ձեռք բերել բոլոր 3 մարզադաշտերում նշանակված խաղերի տոմսերը, իսկ «Բանանց»-ի տարածքում և ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում վաճառվում են միայն տվյալ մրցավայրերում կայանալիք խաղերի տոմսերը։

Խմբային փուլի խաղերի տոմսերի արժեքը՝

«Հանրապետական» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 200 դրամ

«Բանանց» մարզադաշտ՝ Արևմտյան և Արևելյան տրիբունաներ՝ 500 դրամ, Հյուսիսային տրիբունա՝ 200 դրամ

ՀՖՖ տեխնիկական կենտրոն՝ մեկ հիմնական տրիբունա՝ 500 դրամ։

2304 | 0
Facebook