Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյից պահպանված միակ ձայնագրությունը. ազգականները, սակայն, հերքում են

16:35, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
Հայտնաբերվել է Ֆրիդա Կալոյից պահպանված միակ ձայնագրությունը. ազգականները, սակայն, հերքում են

Մեքսիկայի ազգային գրադարանը վերջերս հայտարարել էր, որ հայտնաբերվել է մեքսիկացի հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի ձայնի միակ ձայնագրությունը:

Նրա ձայնին ներկայիս սերնդից ոչ ոք ծանոթ չէ: Ֆրանսիացի լուսանկարիչ Ժիզել Ֆրոյնդն, օրինակ, Ֆրիդայի ձայնը անվանել էր «մեղեդային և ջերմ»:

Գրադարանի աշխատակիցները նշում են, որ ձայնագրությունը կարողացել են գտնել El Bachiller ռադիոշոուի էպիզոդներից մեկում, որն արվել է 1953-54 թվականներին: Ձայնագրությունում նկարչուհին կարդում է իր ամուսնուն՝ Դիեգո Ռիվերեին նվիրված էսսեն՝ «Դիեգոյի դիմանկարը»:

«Նա հսկայական, մեծ երեխա է՝ ընկերասեր դեմքով և տխուր հայացքով»,-ասվում է ձայնագրությունում:

Մեքսիկայի մշակույթի նախարար Ալեհանդրո ֆրաուստոն նշել է, որ եթե հաստատվի, որ ձայնը իսկապես պատկանում է Ֆրիդա Կալոյին, ապա այն կլինի միակ պահպանված ձայնագրությունը Ֆրիդայից:

Սակայն հայտնի նկարչուհու ազգականները հերքում են այս տեղեկատվությունը: Նրանք պնդում են, որ նկարչուհու ձայնից որևէ նմուշ գոյություն չունի:

«Ինչքանով որ հայտնի է Կալոների ընտանիքին՝ Ֆրիդայից ձայնագրություն չկա»,-հայտարարել է Մառա Ռոմերա Կալոն:

9710 | 0
Facebook