Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Հաղթանակները Հայաստանի հավաքականին մոտեցրեցին եզրափակիչ փուլ դուրս գալու երազանքին»․ Վիսենտե Դել Բոսկե

14:55, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Հաղթանակները Հայաստանի հավաքականին մոտեցրեցին եզրափակիչ փուլ դուրս գալու երազանքին»․ Վիսենտե Դել Բոսկե

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում դասախոսությամբ հանդես կգա աշխարհահռչակ մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն, ով դասախոսությունից առաջ հանդիպել է լրագրողների հետ։ «Առաջին հերթին շնորհավորում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ Եվրո-2020-ի որակավորման փուլում տոնած երկու անընդմեջ հաղթանակների կապակցությամբ:

Դրանք թիմին ավելի մոտեցրեցին եզրափակիչ փուլ դուրս գալու երազանքին։

Սակայն մեծ առաջընթաց գրանցելու համար պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը՝ կամաց-կամաց մեծ արդյունքներ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մեր լավ ընկերներից մեկն աշխատում է Հայաստանում՝ Խավիեր Մինյանոն։ Նա մեզ հրավիրել է Հայաստան։ Մեր մյուս ընկերն աշխատում է ազգային հավաքականի հետ։ Նրանք շատ բաներ են պատմել մեզ և շատ գոհ են այստեղ։

Միջազգային մակարդակի հասնելու համար հայ մարզիչները պետք է շատ բաների վրա աշխատեն, պետք է որակյալ խաղադաշտեր ունենալ, երեխաներին լավ մասնագետներով շրջապատել, ֆիզիկական պատրաստվածության մարզիչների հետ աշխատել: Դա կբերի լավ արդյունքի։

Իսպանիայում, օրինակ, իրենց որակավորումը բարձրացնելու համար ֆուտբոլիստներն ու մարզիչներն արտերկիր են մեկնում՝ փորձ ձեռք բերելու։

Մենք շատ փորձ ունենք, գիտենք՝ ինչպես պետք է աշխատել թիմերում, գիտենք դժվար պահերին ինչպես աշխատել, հենց այդ մասին էլ կպատմենք հայ մարզիչներին: Կսովորեցնենք ճիշտ կողմնորոշվել կարևոր պահերին»:

 
5194 | 0
Facebook