Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից». Աշոտ Ասատրյան

20:05, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն անհանգստացած է հայկական զորավարժություններից և Պաշտպանության նախարարի հայտարարություններից: Արցախում դեռ նոր մեկնարկած հայկական զորավարժություններն արդեն թիրախային ազդեցություն են ունեցել թշնամու քաղաքական ղեկավարության վրա: Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ կոնկրետ անհանգստություն է նկատվում ու ադրբեջանական կողմը փորձում է զորավարժությունները կապել ԱԳ նախարարների Վաշինգտոնում կայանալիք հանդիպումի հետ: Դրան զուգահեռ հայտարարվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարը խոսում է 10.000 զինծառայողով զորավարժության մասին և մյուս կողմից պատրաստվում է արցախյան հարցի կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններին մասնակցել: Ու սա հայտարարում է մի պետություն, որը, ամսվա մեջ մի քանի անգամ, զորավարժություն է իրականացնում ու դրա մի մասն այլ պետության հետ և նույն ամսվա ընթացքում կրկնակի շատ անգամ խաղաղությունից է խոսում: Հիմա էլ անհանգստացած են, թե հայկական կողմն ինչպես է բացատրելու իր այս գործողությունները: Շատ պարզ բացատրություն կա՝ մենք երկու հարթակներում էլ մեզ ապահովագրում են, որ ևʹ պատերազմի, ևʹ բանակցությունների ժամանակ անակնկալի չգանք»:

5481 | 1
Facebook