Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 15 հոկտեմբերի, 2019 թ.

Համացանց

«Նման տեղեկատվությունը Հայաստանի կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի դեմ». Ոսկան Սարգսյան

21:20, երեքշաբթի, 18 հունիսի, 2019 թ.
«Նման տեղեկատվությունը Հայաստանի կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի դեմ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում պետական դավաճանության մեջ մեղադրվող զինվորականների այրիները դատի են տվել այդ երկրի Պաշտպանության նախարարությանը: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի օգտին պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալվեցին բազմաթիվ զինվորականներ, նրանք ենթարկվեցին կտտանքների։ Դրա հետևանքով մահացած զինվորականների մեղքը դատարանը չհաստատեց։ Նման տեղեկատվությունը Հայաստանի կողմից պետք է օգտագործվեր Ադրբեջանի ռազմատենչ իշխանության դեմ։ Սակայն դա չի արվում, տեղեկատվական պատերազմում Հայաստանը թերանում է։ Պատերազմն իր դաժան օրենքներն ունի. կամ դու ես ամեն կերպ ոչնչացնում թշնամուդ, կամ նա է ոչնչացնում քեզ։ Անցած քառորդ դարում տեղեկատվական պատերազմում Հայաստանի իշխանությունն Ալիևների իշխանությունն այդպես էլ չտարբերակեց Ադրբեջանի հասարակ ժողովրդից, որպեսզի կոչերով դիմի այդ ժողովրդին, ասելով, որ ժողովուրդը զոհ է երկիրը թալանող, նավթադոլարները յուրացնող, սոցիալական խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու համար Արցախում և Հայաստանի սահմանագծում մշտապես լարվածություն ստեղծող Ալիևների կլանից։ Մենք սխալներ ենք անում, որի համար հետո կարող ենք հատուցել»։

| | |
2320 | 0
Facebook
COMMENT.am