Այսօր Իտալիայում՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական եկեղեցում Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Բեթի Վարդանյանի հետ, ով «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դուստրն է։
Այս իրադարձությանն անդրադարձել է նաև «Daily Mail» պարբերականը․ «Սիրահար զույգը ջրային տաքսիով ուղևորվել է հարսանյաց հանդիսության վայր։
Daily Mail-ի անդրադարձը՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքին
Հարսնացուն՝ Բեթի Վարդանյանը, հայ գործարար Միքայել Վարդանյանի դուստրն է։ Նա հարսանիքի համար ընտրել է փղոսկրի երանգի հարսանյաց զգեստ՝ փայլուն թագով և յուրահատուկ վուալով։
Daily Mail-ի անդրադարձը՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքին
Սերը ճախրում էր երկնքում։ Զույգը լուսանկարիչների համար ցուցադրեց ջերմ համբույրը՝ նավակի վրա։ Ուղևորության ողջ ընթացքում նրանք բաց չէին թողնում միմյանց ձեռքերը։
Daily Mail-ի անդրադարձը՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքին
Բեթիի հարսանեկան ծաղկեփունջը կազմված է եղել վարդագույն և սպիտակ քաջվարդերից։ Զույգի հարսանեկան ֆոտոշարքն իրականացրել է 3 լուսանկարիչ»։
Daily Mail-ի անդրադարձը՝ Հենրիխ Մխիթարյանի և Բեթի Վարդանյանի հարսանիքին