Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպած ամառային դպրոց՝ Խնկո Ապոր գրադարանում

20:35, երկուշաբթի, 17 հունիսի, 2019 թ.
Խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպած ամառային դպրոց՝ Խնկո Ապոր գրադարանում

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հունիսի 3-ից մեկնարկած խոցելի խմբերի երեխաների համար նախատեսված մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցն ընթացքի մեջ է:

Թվով 55 երեխաների հնարավորություն է տրվել ամռան 3 ամիսներին, ըստ իրենց նախասիրության, մասնակցելու արտադպրոցական ստեղծագործական, այդ թվում՝ նկարչության, խեցեգործության, հուլունքագործության և ասեղնագործության, տիկնիկագործության և թատերական խմբակներին: Միաժամանակ՝ դպրոցի հմուտ մասնագետների օգնությամբ զարգացնելու իրենց արդեն իսկ ունեցած հմտությունները:

Արդեն այսօր հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով, միակողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների, զոհված զինծառայողների, ինչպես նաև սահմանապահների 7-15 տարեկան երեխաներ անվճար հիմունքներով մասնակցում են դպրոցի կողմից առաջարկվող հագեցած կրթամշակութային ծրագրերին:

Մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի սաների համար կկազմակերպվեն նաև ճանաչողական այցեր թանգարաններ, թատրոններ ու ցուցահանդեսներ` ՀՀ մշակութային հարուստ ժառանգությանը հաղորդակցվելու նպատակով: Ծրագիրը կամփոփվի մանկապատանեկան ստեղծագործական ամառային դպրոցի շրջանակներում դպրոցի սաների ձեռք բերած նոր գիտելիքների և հմտությունների գործադրմամբ ստեղծված աշխատանքների ցուցադրությամբ:

16209 | 0
Facebook